Գիտնականներն ասում են, որ անանուխի թեյը կարող է օգնել․․․
Անանուխի տերեւների յուրահատուկ բույրը տալիս է դրանցում պարունակվող մենթոլը։ Հենց նա է տալիս անանուխի ըմպելիքին թարմացնող համ։ Մենթոլի եթերայուղերը հեշտացնում են շնչառությունը։ Անանուխի մեջ վիտամին C-ի բարձր պարունակությունն օգնում է ամրապնդել իմունային համակարգը և հաղթահարել հիվանդությունները։
Անանուխի տերեւներն ունեն վազոդիլացնող ազդեցություն, հետեւաբար ցուցված են հիպերտոնիայի, խրոնիկ գլխացավերի դեպքում։ Անանուխի թեյը մաքրում է նաեւ արյունատար անոթները, ակտիվացնում ուղեղը։ Անանուխի հիմքով ըմպելիքները բարենպաստ ազդեցություն են ունենում սրտի աշխատանքի վրա, բարելավում են արյան շրջանառությունը։
Անանուխի տերեւների թուրմն արդյունավետ է օգնում քնի խանգարմը, անքնությանը։
Անանուխը կօգնի նիհարել ցանկացողներին։ Այն ճնշում է ախորժակը, բարելավում է մարսողական համակարգի աշխատանքը և օգնում է օրգանիզմից հեռացնել տոքսինները։ Անանուխը հանում է սրտխառնոցը, գլխապտույտը։
Անանուխի օգտագործման հակացուցումներն են հիպոթենզիան (ցածր ճնշումը), մինչև 3 տարեկան երեխաները, հղիությունը և անհատական անհանդուրժողականությունը։ Ստամոքսի բարձր թթվայնություն ունեցող մարդիկ պետք է զգուշությամբ խմեն անանուխի ըմպելիքներ։