Բաղադրիչներ
- ձու - 2 հատ
- թթվասեր - 1 բաժակ
- շաքարավազ - 1 բաժակ
- կարագ - 100 գ
- սոդա - 1 ճ.գ
- ալյուր - 2 բաժակ
- Կրեմի համար.
- դեղնուց - 2 հատ
- շաքարավազ - 100 գ
- կարագ - 400 գ
- եփած խտացրած կա - 1 տուփ
- կակաո - 2 ճ.գ
- մուգ շոկոլադ - 100 գ
- վանիլ
Պատրաստման եղանակը
- Ձուն շաքարավազի հետ հարել հարիչով, ավելացնել փափկած կարագը, թթվասերն ու սոդայի հետ խառնած ալյուրը։ Պատրաստի խմորը բաժանել 6-7 մասի և բարակ շերտերով փաթաթել մագաղաթյա թղթի վրա (դա հեշտացնում է գրտնակելն ու թխելը)։ Յուրաքանչյուր շերտը թխում ենք մոտավորապես 3-5 րոպե 180 C ջերմաստիճանում։
- Մինչ շերտերը սառչում են, պատրաստում ենք կրեմը։ Առանձին տարայի մեջ դեղնուցները շաքարավազի հետ հարել մինչև սերուցքային դառնալը, ավելացնել կարագը, եփած խտացրած կաթը, կակաոն և վանիլինը։
- Սառեցված շերտերին քսել պատրաստի կրեմ, իսկ վրան տարածել քերած մուգ շոկոլադ։