Բաղադրիչներ
- Կարտոֆիլ - 500 գ.
- Սերուցք - 100 մլ.
- Կաթ - 100 մլ.
- Սխտոր - 1 պճեղ
- Կոշտ պանիր - 50 գ․
- մշկընկույզ - 0,5 թ/գդ.
- աղ, պղպեղ
- կարագ - 10 գ.
Պատրաստման եղանակը
- Պատրաստել սոուսը - սերուցքը խառնել կաթի հետ, ավելացնել մանր կտրատած սխտորը, աղը, պղպեղը և մշկընկույզը:
- Կարտոֆիլը մաքրել,կտրատել բարակ շերտերով
- Կարտոֆիլը երեք շարքով դասավորել կարագապատ ֆորմայի մեջ, վրան լցնել սոուսի մի մասը, ապա շարել մնացած կարտոֆիլը։
Լցնել մնացած սոուսը: - Ֆորման ծածկել փայլաթիթեղով և թխել մինչև 180°C տաքացրած ջեռոցում 40-45 րոպե։