Բաղադրիչներ
- շաքարավազ - 120 գ.
- ձու - 4 հատ
- կարագ - 200 գ.
- ալյուր - 500 գ.
- փխրեցուցիչ - 10 գ․
- Խնձոր - 4 հատ
- Շաքարի փոշի
- վանիլին
Պատրաստման եղանակը
- Ձվերը հարել շաքարավազի և վանիլինի հետ։
- Ավելացնել հալած կարագ։ Լավ խառնել։
- Ալյուրը մաղել փխրեցուցիչով և աստիճանաբար լցնել խմորի մեջ։
- Խնձորները մաքրել, կտրատել շատ փոքր խորանարդիկների եւ ավելացնել խմորին։ Խառնել։
- Թխելու ամանի մեջ փռել համապատասխան թերթիկ: Խմորը գդալով լցնել՝ բաց թողնելով որոշակի տարածություն, քանի որ թխվածքաբլիթները փոքր-ինչ մեծանալու են չափերով։
- Թխել նախապես 180 աստիճան տաքացրած ջեռոցում մոտ 12 րոպե, մինչեւ ոսկե դարչնագույնը։
- Ցանկության դեպքում սառեցված թխվածքաբլիթներին ցանել շաքարի փոշի։