Բաղադրիչներ
- Կարտոֆիլ - 6 հատ
- սխտոր - 3 պճեղ
- Սխտորի փոշի, պապրիկա, աղ - 2-ական ճ/գ.
- օրեգանո, խնկունի, պղպեղ - 1 ճ.գ.
- բուսայուղ - 40 մլ.
Պատրաստման եղանակը
- .Կարտոֆիլը եփել աղաջրի մեջ մինչև փափկի:
- Եփած կարտոֆիլը դնել մագաղաթով պատված թխման թերթիկի վրա և մի քանի մասի բաժանել։
- Յուղով ամանի մեջ ավելացնել բոլոր համեմունքներն ու մամուլով անցած սխտորը։
- Մանրացրած կարտոֆիլը պատել ձեթով և նախապես պատրաստած զանգգվածով։
- Թխել ջեռոցում 230C 30-35 րոպե, մինչև կարտոֆիլը դառնա խրթխրթան և ոսկե դարչնագույն։
- Ցանկության դեպքում պատրաստի կարտոֆիլին կարելի է ցանել մանր կտրատած խոտաբույսեր կամ քերած պարմեզան։