Բաղադրիչներ
- հաց - 4 կտոր
- պանիր - 4 կտոր
- խոզապուխտ կամ ապխտած երշիկ - 4 կտոր
- կարմիր, քաղցր պղպեղ - 1 հատ
- պահածոյացրած ոլոռ - 1 ճ․գ․
- պահածոյացրած եգիպտացորեն - 1 ճ․գ․
- կարագ - 2 ճ․գ․
- կանաչ սոխ
Պատրաստման եղանակը
- Հացի կտորների վրա կարագ քսել:
- Ոլոռի եւ եգիպտացորենի հատիկները մեջտեղից կտրել:
- Հացի վրա դնել պանիր, խոզապուխտ կամ ապխտած երշիկ եւ ուղղանկյունաձեւ կտրատած պղպեղ:
- Ոլոռի եւ եգիպտացորենի հատիկների մի մասը դասավորեք բջջային հեռախոսի ստեղների նման:
- Պանիրի եւ երշիկի մեջտեղում դրեք կանաչ սոխ`սա ալեհավաքն է:
Բարի ախորժակ