Բաղադրիչներ
- Հավի բդիկներ - 10 հատ
- Համեմունք հավի համար - 1 թեյի գդալ
- Շերտավոր խմոր առանց խմորիչ - 500 գ
- Պանիր - 100 գ
- Հազարի տերևներ - 10 հատ
- Թթվասեր 15% - 250 գ
- Կանաչիներ - 50 գ
- Սխտոր - 1 պճեղ
- Աղ
Պատրաստման եղանակը
- Հավի մսի կեղևը հանել և համեմել աղով, մի կողմ դնել 20 րոպե։
- Հավի բդիկները տապակել տապակի մեջ երկու կողմից, յուրաքանչյուր կողմը 5 րոպե:
- Խմորը հալեցնել, պանիրը քերել։ Խմորի մեկ գունդը երկարությամբ գրտնակել, գրտնակած շերտը երկարությամբ բաժանել 5 մասի։ Նույնը անել խմորի երկրորդ գնդի հետ։
- Խմորի վրա շաղ տալ քերած պանիրը։
- Խմորի շերտերը պանրի հետ միասին փաթաթել բդիկի բարակ ծայրից դեպի հաստը,բդիկները դնել ձեթով ցողված թխման թերթիկի վրա և դնել ջեռոց։
- Թխել 1 ժամ 200 աստիճան ջերմաստիճանում։
- Կանաչիներն ու սխտորը մանրացնել բլենդերի մեջ։
- Կանաչիները խառնել թթվասերի և աղի հետ՝ ըստ ճաշակի։
- Հազարի տերեւները շարել ափսեի վրա և վրան դնել հավի բդիկները ։
- Մատուցել սոուսով։