Բաղադրիչներ
- տարեկանի հաց - 4 կտոր
- գլուխ սոխ - 1
- կանաչ սոխ - 5 գր․
- սխտոր - 2 պճեղ
- ոչ յուղային կաթնաշոռ - 100 գր․
- մարինացված վարունգ - 1 հատ
- կտրատած մաղադանոս - 2 ճ․գ․
- աղ
- սեւ պղպեղ
Պատրաստման եղանակը
- Գլուխ եւ կանաչ սոխերը ու սխտորը մանր կտրատել:
- Վարունգ կտրատել փոքրիկ քառակուսիներով:
- Բանջարեղենները եւ կանաչին խառնել կաթնաշոռի հետ, ավելացնել աղ եւ սեւ պղպեղ:
- Ստացված խառնուրդը քսել հացի վրա եւ ձեւավորել կլոր կտրատած վարունգով եւ կանաչիով:
Բարի ախորժակ