Բաղադրիչներ
- կարտոֆիլ - 600 գ
- խորոված հավի բուդ - 2 հատ
- հազարի տերևներ ( ռուկոլա) - 100 գ
- սոխ - 2 փոքր գլուխ
- մաղադանոս - 5-6 ճյուղ
- մանանեխի սերմեր - 1 ճ.գ
- սպիտակ գինու քացախ - 2 ճ.գ.
- ձիթայուղ - 6 ճ․գ․
- աղ,սև պղպեղ
Պատրաստման եղանակը
- Կարտոֆիլները կեղևով դնել սառը ջրով կաթսայի մեջ և հասցնել եռման աստիճանի։ Եփել ցածր կրակի վրա 30 րոպե կամ մինչև կարտոֆիլը փափկի: Քամել և թողնել կարտոֆիլը սառչի, 10-15 րոպե։
- Մինչ կարտոֆիլը սառչում է, սոխի կեղևը մաքրել և բարակ կտրատել:
- Խառնել քացախը, մանանեխը, ձիթայուղը և սոխը: Համեմել աղով և պղպեղով։
- Մաքրել սառեցված կարտոֆիլը կեղևից և կտրատել 5–7 մմ հաստությամբ շրջանակների։ Լցնել սոուսի վրա։
- Հավի միսը հանել ոսկորից և բաժանել ուտելու համար հարմար կտորների ։ Խառնել հավի միսը, հազրի տերևները(ռուկոլա), կտրատած մաղադանոսը և կարտոֆիլը։
- Կարող եք մատուցել աղցանը։