Ինչպե՞ս պատրաստել շատ համեղ խոզի բուդ
Խոզի բուդն անպակաս է հայկական ընտանիքների ամանորյա սեղաններից։ Իրականում խոզի բուդ պատրաստելն այնքան էլ բարդ աշխատանք չէ։
Խոզի բուդը լվանալ և մեկ օր թողնել սառը ջրի մեջ,որպեսզի արյունը դուրս գա,որից հետո 2 օր պետք է մարինացնել խոզի բուդը։
Մարինացվելու համար ջրի մեջ ավելացնել դափնու տերև,հատիկավոր և բուրավետ պղպեղ,չոր սամիթ և գազար ։
Մարինացված միսը հանել ջրից, թողնել քամվի։Քամվելուց հետք մսին քսել ձիթայուղ ,ապա համեմել աղով,կարմիր և սև պղպեղներով, չամանով, սխտորի փոշիով ։Համեմելուց հետո պետք է դանակով ծակել միսը տարբեր տեղերից և բոլոր անցքերի մեջ մտցնել սխտոր։
Համեմելուց հետո փաթաթել սովորական սննդային փայլաթիթեղի մեջ, ապա բուդը տեղափոխել 180 աստիճան տաքացրած ջեռոց։
Եփել այնքան ժամ, որքան խոզի բդի քաշն է՝ կիլոգրամով։ Այսինքն՝ 6 կգ-անոց խոզի բուդը եփել 6 ժամ։
Երբ պատրաստ լինելուն մնում է 30-40 րոպե, ջեռոցից հանել, փայլաթիթեղը բացել վերևի մասից, որպեսզի կեղևը կարմրի։