Բաղադրիչներ
- պահածոյացված լոբի - 400 գ
- տարեկանի-ցորենի հաց - 1 հատ
- սխտոր - 3-4 ատամիկ
- խոզապուխտ - 400 գ
- մայոնեզ - 200 գ
- մարինացված վարունգ - 3 հատ
- սամիթ
- կանաչ սոխ
Պատրաստման եղանակը
- Հացի միջուկը հանել, տապակը տաքացնել, մեջը մի քիչ բուսայուղ լցնել ու հացը տապակել։ Տապակել այն երկու կողմից 20-30 վայրկյան։ Մինչ հացը սառչում է խոզապուխտը կտրատեք փոքր խորանարդների:
- Կտրատել նաև միջին չափի մարինացված վարունգը։
- Կանաչ սոխը և թարմ սամիթը մանր կտրատել։
- Հացի յուրաքանչյուր շերտին քսել սխտոր և կտրատել։ Լցնել մեծ ամանի մեջ, ավելացնել կտրատած խոզապուխտ, թթու վարունգ, պահածոյացված լոբի, ինչպես նաև մանր կտրատած խոտաբույսերը, աղ և պղպեղ։ Ավելացնել մայոնեզ և խառնել։