Բաղադրիչներ
- Լոլիկ - 1 հատ
- Ծովի աղ
- թարմ սպանախի տերեւներ - 1 փունջ
- կարմիր բուլղարական պղպեղ - ½ հատ
- Մոցարելլա պանիր - 125 գ
- Պեստո - 7 թեյի գդալ
- բալզամիկ սոուս - 1 ճաշի գդալ
Պատրաստման եղանակը
- Լոլիկը կտրատել մոտ 8 մմ հաստությամբ շերտերի և համեմել աղով
- Սպանախը լվանալ սառը ջրով
- Պղպեղը կտրատել օղակաձև
- Մոցարելլան կտրատել 8 մմ հաստությամբ շերտերի
- Լոլիկին քսել մեկ թեյի գդալ պեստո սոուս
- Հաջորդը դնել սպանախի տերեւը, ապա մոցարելլան
- Նույն հերթականությամբ դասավորել
- Վրան շաղ տալ բալզամիկ սոուս
- Պղպեղները շարել կողք կողքի և մատուցել։