Բաղադրիչներ
- Խոզապուխտ - 300 գ
- Գաուդա պանիր - 300 գ
- Ընկույզ - ½ բաժակ
- Մաղադանոս - 5 ճյուղ
- Մայոնեզ - 200 գ
- Աղ,սև պղպեղ
Պատրաստման եղանակը
- Խոզապուխտը կտրատել ։ Պանիրը քերել մանր քերիչով։
- Տապակել ընկույզը չոր տապակի մեջ՝ անընդհատ խառնելով 2-3 րոպե։ Այնուհետև շատ մանր կտրատել կամ բլենդերի մեջ մանրացնել։
- Մաղադանոսը մանր կտրատել և խառնել խոզապուխտի և պանրի հետ։ Աղցանը համեմել մայոնեզով, աղով և պղպեղով։ Աղցանը լցնել ափսեյի մեջ և շաղ տալ մանրացրած ընկույզը։