Կիեվյան կոտլետներ

Դեկտեմբեր 12, 2022
Դիտվել է`* անգամ

Պատրաստման եղանակը

  • Կիեվյան կոտլետներ
  • Նախ  պետք է պատրաստել  միջուկը։ Դրա համար փափկած կարագը խառնել մանր կտրատած սամիթի կամ մաղադանոսի կամ երկու խոտաբույսերի հետ։ Կարագից փոքրիկ ձողիկներ պատրաստել  և դնել սառցարան։Հավի միսը աղալ , աղ ու պղպեղ ավելացնել։
  • Ստացված աղացած միսն   բավական է 4 լավ կոտլետների համար։ Աղացած միսը չորս մասի բաժանել ։ Կանաչիով  կարագը հանել սառցարանից ։
  • Ձևավորել կոտլետները  ամեն մեկի մեջ դնելով կարագե ձողիկները։
  •  Պատրաստել  տարաներ պաքսիմատով, ալյուրով, ձուն հարել ամանի մեջ, ավելացնել մեկ գդալ ջուր և զանգվածը հարել հարիչով ։
  •  Յուրաքանչյուր կոտլետ  պատրաստել հետևյալ հաջորդականությամբ՝ ալյուր - ձու - պաքսիմատ - ձու - պաքսիմատ։
  • Պաքսիմատի  մեջ կրկնակի թաթախումը  թույլ չի տա,որ  միջուկը դուրս գա։
  • Պատրաստի կոտլետները տապակում ենք տաքացրած ձիթայուղի մեջ։
1 Աստղ2 Աստղ3 Աստղ4 Աստղ5 Աստղ (No Ratings Yet)
Loading...