Բաղադրիչներ
- Տավարի միս - 600 գ
- Սպիտակ կաղամբ - 150 գ
- Գազար - 150 գ
- Բազուկ - 70 գ
- Սոխ - 1 հատ
- Քաղցր պղպեղ - 1 հատ
- Տոմատի մածուկ - 1 ճ.գ.
- Արևածաղկի ձեթ - 2 ճ.գ.
- Մաղադանոս կանաչի - 3 ճյուղ
Պատրաստման եղանակը
- Միսը լցնել սառը ջրով կաթսայի մեջ և հասցնել եռման, հեռացնել փրփուրը և կրակը իջեցնել ավելացնելով մի քիչ սոխ, խոտաբույսերի ցողուններ, պղպեղի հատիկներ և եփել մեկուկես ժամ, որպեսզի միսը փափկի ։
- Կլպեք և կտրատեք բանջարեղենը։
- Տապակել սոխը այնուհետև գազարն ու բազուկը ։
- Տապակած բանջարեղենի վրա ավելացնել տոմատի մածուկ և մի քիչ արգանակ։
- Միսը հանել,արգանակը քամել։
- Արգանակի մեջ ավելացնել կտրատած կաղամբը: Եփել այնքան, մինչև կաղամբը փափկի, բայց շատ չեփել։
- Միսը կտրատել և բանջարեղենի հետ միասին ավելացնել բորշին, ևս 15 րոպե եփել , որպեսզի բոլոր համերը խառնվեն։
- Վերջում ավելացնել թարմ կանաչի և անջատել։