Բաղադրիչներ
- Հավի կրծքամիս (խաշած) - 150 գ
- Թարմ վարունգ - 200 գ
- հազարի տերեւներ
- Քունջութ - ըստ ճաշակի
- Ձիթայուղ - 2 ճ.գ
- Սոյայի սոուս - 2 ճ.գ.
- Մաղադանոս - 10 գ
- Խնձորի քացախ - 1 ճ/գ
- Շագանակագույն շաքարավազ - 1/4 թ/գդ
- Սխտոր - 1ատամիկ
- Սև աղացած պղպեղ
- Նրբաբլիթ
- Ձու - 1 հատ
- Աղ
- Մաղադանոս
- Բուսայուղ
Պատրաստման եղանակը
- Լվանալ վարունգը և կտրել բարակ շերտերով:
- Եփած կրծքամիսը երկարավուն կտրատել։
- Պատրաստել սոուսը.
- Դրա համար մի բաժակի մեջ խառնեք թվարկված մթերքները՝ սոյայի սոուս, խնձորի քացախ, ձիթապտղի յուղ, շագանակագույն շաքար, պղպեղ, մաղադանոս (նուրբ թակած), սխտոր (մանր կտրատած):
- Հավի միսն ու վարունգը լցնել պատրաստի սոուսի վրա, խառնել և ուղարկել սառը տեղ 1 ժամով։
- Ձուն կոտրել բաժակի մեջ, ավելացնել մաղադանոս (նուրբ թակած),աղ, խառնել։
- Ձվի զանգվածը լցնել յուղած ու տաքացրած տապակի մեջ և տապակել երկու կողմից։ Սառչելուց հետո կտրատել երկարավուն բարակ շերտերով։
- կտրատած նրբաբլիթը ավելացրեք աղցանին և նրբորեն խառնեք։
- Լվացված և չորացրած հազարի տերեւները դնել մատուցվող ափսեյի վրա ,վրան ավելացնել պատրաստի աղցանը և շաղ տալ քունջութ։
- Հավով և վարունգով աղցանը պատրաստ է, կարող եք մատուցել սեղանին։