Բաղադրիչներ
- Սպագետի - 200 գ
- Սխտոր - 1 ատամիկ
- սերուցք 22% - 150 գ
- Գաուդա պանիր - 100 գ
- Բուսայուղ
- Աղ,սև պղպեղ
- Համեմունքներ - ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
- Սպագետտին եփել։
- Մինչ սպագետտին եփվում է , մանր կտրատել սխտորը, թեթև տապակել բուսայուղի մեջ (բառացիորեն մեկ րոպե)։ Վրան ավելացնել սերուցք, թողնել եռա։ Ավելացնել քերած պանիր, աղ, պղպեղ, համեմունքներ ըստ ճաշակի։ Մի քանի րոպե եփել մարմանդ կրակի վրա, խառնել։
- Երբ տեսնեք, որ սոուսը վերածվել է համասեռ զանգվածի, ավելացնել պատրաստի սպագետտին։ Խառնել, մի քանի րոպե եփել մարմանդ կրակի վրա։
- Նման սպագետտին կարելի է մատուցել որպես ձկան կամ հավի կողմնակի ճաշատեսակ։