Բաղադրիչներ
- Գառան միս - 500 գ
- Սոխ - 1 գլուխ
- Սխտոր - 2 ատամիկ
- Կոճապղպեղի արմատ - 10 գ
- Կիտրոն - 2 հատ
- Անանուխ - 2 ճ.գ.
- Ձիթայուղ
- Չորացրած կանաչի
Պատրաստման եղանակը
- Ջեռոցը տաքացնել 200 աստիճանով։
- Գառան միսը լվանալ ,մանր կտրատել ,լցնել տապակի մեջ։
- Կլպել սոխը, կտրատել և ավելացնել մսին։
- Տապակի մեջ լցնել այնքան ջուր,որ գրեթե ծածկի միսը։
- Տապակը դնել նախապես տաքացրած ջեռոցում և եփել մոտ 1 ժամ
-
Մինչ միսը եփվում է, կոճապղպեղն ու սխտորը մանրացնել և տապակել ձիթապտղի յուղի մեջ,ավելացնել կիտրոնի շերտեր, անանուխ,չոր կանաչի և տապակել ։
- Միսը պատրաստ լինելուց մոտավորապես կես ժամ առաջ գառան վրա ավելացնել տապակած զանգվածը։
- Անհրաժեշտության դեպքում կաթսայի մեջ ջուր ավելացրեք։
- Երբ միսը պատրաստ է, հանել ջեռոցից և թողնել 15-20 րոպե հանգստանա։
- Մատուցել թարմ հացով։