Բաղադրիչներ
Պատրաստման եղանակը
- Ջեռոցը տաքացնել 200 աստիճանով։ Լվանալ և չորացնել կարտոֆիլը. Յուրաքանչյուր կարտոֆիլին քսել մի քիչ ձիթապտղի յուղ , աղ և դնել ջեռոցը մեկուկես ժամով։
- Կարտոֆիլի պատրաստ լինելուց կես ժամ առաջ փայլաթիթեղի թերթիկի վրա դնել կեղևով սխտորը աղ, պղպեղ, ավելացնել մի քիչ կարագ և մեկ ճաշի գդալ ձիթապտղի յուղ։ Փաթաթել և դնել ջեռոցում։
- Մինչ կարտոֆիլն ու սխտորը ջեռոցում են, մանր կտրատել բեկոնի շերտերը և թույլ տապակել մինչև ոսկե դարչնագույնը լավ տաքացրած չոր տապակի մեջ:
- Կարտոֆիլները հանել ջեռոցից,թողնել սառչեն։ Սուր դանակով կարտոֆիլները կիսով չափ կիսել երկայնքով, այնուհետև զգուշորեն գդալով հանել միջուկը և տեղափոխել մեծ ամանի մեջ։
- Կարտոֆիլի միջուկի ամանի մեջ ավելացնել մաքրած սխտորը, թթվասերը, մի քիչ ձիթապտղի յուղ, թակած խոտաբույսերը, տապակած բեկոնը, գրեթե ամբողջ քերած պանիրը (հինգից վեց ճաշի գդալ թողնել) և խառնել։
- Օգտագործելով ճաշի գդալ, յուրաքանչյուր կարտոֆիլի մեջ լցնել պատրաստած զանգվածը և դնել կաղապարի մեջ։
- Լցոնած կարտոֆիլների մեջ ավելացնել կարագ և շաղ տալ մնացած քերած պանիրը: Ուղարկել ջեռոց 7-10 րոպե:
- Կարտոֆիլները թխել մինչև թեթև կարմրեն: