Բաղադրիչներ
- Խաշած հավի միս - 100 գ
- Գազար - 1 հատ
- Սոխ - 0,5 հատ
- Պահածոյացված ոլոռ - 4 ճ.գ․
- Մայոնեզ - 1,5 ճ.գ․
- Ջուր - 100 մլ
- Քացախ - 0,5 ճ.գ․
- Բուսայուղ - 1 ճ․գ․
Պատրաստման եղանակը
- Սոխը կտրատել
- Լցնել ջրի մեջ, ավելացնել քացախ
- Գազարը քերել տապակել ձեթի մեջ
- Եփած միսը կտրատել
- Հավի միսով ամանի մեջ ավելացնել քամած սոխը,տապակած սառեցրած գազարը և ոլոռը
- Ավելացնել աղ,սև պղպեղ,մայոնեզ և խառնել
- Հավի մսով սննդարար աղցան պատրաստ է