Բաղադրիչներ
- սպանախ - 250 գ
- սխտոր - 1 ատամիկ
- Կիտրոնի հյութ
- Աղ և պղպեղ
- ձիթապտղի յուղ
Պատրաստման եղանակը
- Սպանախի տերեւները լավ լվանալ, թողնել, որ ջուրը քամվի, կտրել հաստ ցողունները։ Մաքրել սխտորը և կտրատել բարակ շերտերով:
- Տապակի մեջ տաքացնել ձիթապտղի յուղը, մեկ րոպե տապակել սխտորը, ավելացնել սպանախի տերեւները և տապակել մինչև փափկի:
- Ավելացնել կիտրոնի հյութ և եփել ևս 1 րոպե։