Բաղադրիչներ
- Սենդվիչի հաց - 3 հատ
- Տավարի աղացած միս - 150 գ
- Մանանեխ - 1 ճ.գ.
- Սոխ - 0,5 հատ
- Մայոնեզ - 1 ճ.գ.
- Զտված արևածաղկի ձեթ - 2 ճ.գ.
- Լոլիկ - 1 հատ
- թարմ հազարի տերևներ - 3 թերթ
- Խառնուրդ գայլուկ-սունելի - 1 պտղունց
- Գաուդա պանիր - 50 գ
- Հավի ձու - 1 հատ
Պատրաստման եղանակը
- Կտրել սոխը փոքր խորանարդաձև:
- Խառնել աղացած միսը, սունելի գայլուկը, ձուն, սոխը և աղը։Այնուհետև ձևավորել հացերի տրամագծով հարթ կոտլետներ, փաթաթել թաղանթով և դնել սառցարան։ Այսպես, կոտլետները տապակելիս ավելի լավ են պահպանում իրենց ձևը։
- Այդ ընթացքում հացերը կիսով չափ կտրել։
- Մանանեխն ու մայոնեզը խառնել։
- Հացերը տապակել բուսայուղով տապակի մեջ։
- Հացերի շերտերը պետք է կարմրեն։
- Հացերը թողնել սառեն և շերտերին քսել պատրաստված մայոնեզի սոուսը։
- Լոլիկը կտրատել կլոր շերտերով։
- Տապակել կոտլետները : Կոտլետները տապակել մոտ 5-7 րոպե մի կողմից, ապա շուռ տալ, ծածկել տապակը և տապակել ևս 5-7 րոպե։
- Լվանալ հազարի տերևները և չորացնել: Տարածել հացերի հատակին։ Կոտլետը դնել հազարի վրա,ապա պանրի շերտը ,իսկ պանրի վրա լոլիկը։
- Մնում է հացի վերին մասը դնել լոլիկի վրա, և ձեր չիզբուրգերը պատրաստ է:
ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ!