Բաղադրիչներ
- հալած պանիր - 360 գ
- պաքսիմատ - 120 գ
- ալյուր - 60 գ
- ձու - 1 հատ
- սև պղպեղ,աղ
- բուսական յուղ տապակելու համար
- 1-2 ճ.գ մեղր մատուցելու համար
- 2 հատ կանաչ սոխ մատուցելու համար
Պատրաստման եղանակը
- Ձուն հարել ավելացնել աղ և 2 ճ.գ. ջուր.
- մի ամանի մեջ լցնել պաքսիմատ
- մի ամանի մեջ ալյուր
- Պանիրը մանր կտրատել։ Թաց ձեռքերով պանրից գնդիկներ ձևավորել և յուրաքանչյուր գնդիկ թաթախել ալյուրի մեջ, ապա ձվի ու պաքսիմատի մեջ։ Կրկնել երկու անգամ: Դնել սառնարանում 10 րոպե
- Տաքացրեք տապակը շատ բուսական յուղով։ Պանրի գնդիկները լցնել ձեթի մեջ և տապակել 1-2 րոպե։
- Ավելորդ յուղը հեռացնելու համար տեղափոխեք թղթե թերթիկի վրա:
- Կանաչ սոխը մանր կտրատել։ Մատուցել գնդիկները կանաչ սոխով և մեղրով՝ ցողված սև պղպեղով։