Ուզբեկական փլավ գառան մսով

Դեկտեմբեր 2, 2022
Դիտվել է`* անգամ

Բաղադրիչներ

Պատրաստման եղանակը

  • Լավ լվացած բրինձը լցնել սառը ջրով  կաթսայի մեջ և թողնել առնվազն 1 ժամ։
  • Փլավի համար գառան միսը մանր կտրատել։
  • Մաքրել սոխը ,բաժանել երկու մասի և կտրատել:
  • Մաքրել գազարն ու կտրատել շերտերով։
  •  Վերին կեղևից և արմատից մաքրել սխտորի գլուխները, թողնել ամբողջությամբ:
  • Տաքացնել կաթսան,լցնել բուսայուղ և սպասել, մինչև այն լավ տաքանա։ Այնուհետև ավելացնել սոխը և տապակել մինչև բաց դարչնագույնը 10 րոպե: Ավելացնել գառան միսը, տապակել խառնելով 10 րոպե։ Գազարը ավելացնել կաթսայի մեջ, վրան զիրայի  սերմեր  և եփել ևս 15 րոպե։
  • Պատրաստի փլավի մեջ լցնել երկու բաժակ տաք ջուր, աղ անել և հասցնել եռման աստիճանի։ Այնուհետև կրակը իջեցնել և  եփել 40 րոպե։
  • Կրակն բարձրացնել ,  կաթսայի մեջը պղպեղի և սխտորի պատիճ դնել։ Բրինձը նորից ողողել,քամել ջուրը  լցնել կաթսայի մեջ և հարթեցնել մակերեսը։ Կաթսայի պատի երկայնքով նրբորեն լցնել մոտ 800 մլ եռման ջուր (ջուրը պետք է բրնձի մակարդակից 2 սմ բարձր լինի)։ Փակել կափարիչը և հնարավորինս արագ հասցնել  եռման աստիճանի: Երբ փլավը եռա կրակը  իջեցնել,եփել ևս 20 րոպե։
  • Ստուգել բրնձը փլավի մեջ,եթե եփել է  հանել  կծու պղպեղն ու սխտորը։
  •  Գառան մսով փլավը տեղափոխել մեծ ափսեի մեջ և զարդարել  սխտորով և պղպեղով։
1 Աստղ2 Աստղ3 Աստղ4 Աստղ5 Աստղ (No Ratings Yet)
Loading...