4 փաստ ամենահամեղ նրբաբլիթներ պատրաստելու համար
Համեղ և բարակ նրբաբլիթները, ցանկացած տնային տնտեսուհու երազանքն է։
Երբեմն տնային տնտեսուհիները դժվարությունների են բախվում, երբ նրբաբլիթները պնդանում են, ծայրերը այրվում, պատռվում:
Կան մի քանի պատճառներ, թե ինչու է դա տեղի ունենում:
Սոդա
Սոդայի ավելցուկը կփոխի նրբաբլիթի համը։ Սոդայի շնորհիվ նրբաբլիթները դառնում են աներևակայելի փափուկ, բայց եթե չափն անցնեք, կարող եք հակառակ էֆեկտ ստանալ։
Նրբաբլիթների համար օգտագործեք սոդա 2,5 գ 500 մլ պատրաստի խմորի համար:
Կաթնամթերք
Խմորի մեջ կաթնամթերքի բացակայությունը կանդրադառնա վերջնական արդյունքի վրա՝ նրբաբլիթները կփշրվեն և կճղվեն: Խմորին ավելացնել կաթ, կեֆիր կամ մածուն։
Ձու
Հիմնական բաղադրիչներից մեկը պետք է շատ զգույշ ավելացնել խմորին։ 250 մլ կաթի համար վերցրեք 1 ձու։
Ալյուր
Նրբաբլիթները կլինեն կոշտ, չոր և անհամ, եթե օգտագործեք անորակ կամ ժամկետանց ալյուր: