Մթերքներ,որոնք լուրջ վնաս են հասցնում Ձեր օրգանիզմին
Որոշ անառողջ մթերքներ մարդիկ պարբերաբար ուտում են: Միեւնույն ժամանակ, ոչ բոլորն են գիտակցում, թե դրանցից որն է լուրջ վնաս հասցնում օրգանիզմին։
Առաջին հերթին պետք է հրաժարվել նրբերշիկից և երշիկից
Ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ ճարպը, կենդանիների մաշկը, աճառը, մսի մնացորդները թաքնված են նման մթերքների մեջ, բացի այդ, մեծ տոկոս է կազմում տրանսգենային սոյայի, էմուլգատորների, խտացուցիչների քանակը:
Պահածոյացված մթերքը նույնպես պետք է հեռացնել սննդակարգից։ Դրանք օրգանիզմի համար օգտակար ոչինչ չունեն։ Պահածոյացված սննդամթերքի օգտագործումը միայն մեծացնում է սրտի հիվանդությունների վտանգը։
Սպիտակ ալյուրից օգուտ չկա. Այն պարունակում է չափազանց շատ օսլա, սնձան և այլ վնասակար բաղադրիչներ:
Մարգարինն ու շաքարը, որոնք հաճախ հանդիպում են քաղցրավենիքների մեջ, նույնպես պետք է հանվեն սննդակարգից՝ նվազեցնելու սրտի հետ կապված խնդիրների, քաղցկեղի կամ ավելորդ քաշի վտանգը:
Ճաշացանկից պետք է բացառել նաև չիպսերն ու կարտոֆիլ ֆրին։ Դրանք պարունակում են նաև չափազանց շատ վնասակար տարրեր։
Կետչուպը, համարվում է վտանգավոր մթերք՝ թաքնված շաքարների, աղի և համը ուժեղացնող նյութերի պատճառով։
Մայոնեզը նույնպես չի կարելի ուտել, քանի որ սա բավականին բարձր կալորիականությամբ մթերք է։