Ինչպես հաղթահարել քաղցրից կախվածությունը. 8 լավագույն խորհուրդներ
Մենք գիտենք, թե ինչպես պայքարել շատ քաղցրավենիք օգտագործելու վատ սովորության դեմ: Մեր խորհուրդներով դուք այլեւս սոված չեք մնա։
1. Շեղել ուշադրությունը
Փորձեք փոխարինել շաքարավազի ձեր ցանկությունը որևէ գործունեությամբ, իդեալականորեն մարզվելով, աշխատելով կամ մաքրությամբ: Ֆիզիկական ծանրաբեռնվածության ընթացքում էնդորֆիններ են արտազատվում, որոնք նման են այն զգացողությանը, որը առաջանում է քաղցր ուտելուց հետո։
2. Շատ ջուր խմել
Օրվա ընթացքում շատ ջուր խմեք,հատկապես ուտելուց առաջ:
3. Պարզ շաքարները փոխարինել ավելի առողջ այլընտրանքներով
Եթե դուք զգում եք, որ չեք կարող մեկ րոպե մնալ առանց քաղցրավենիքի, ապա փորձեք հետևյալ մթերքները, որոնք շատ ավելի սննդարար են և լավ բավարարում են ձեր քաղցրի ցանկությունը.
- չոր մրգեր կամ թարմ մրգեր
- մի կտոր մուգ շոկոլադ
- մաստակ առանց շաքարի
- մի թեյի գդալ մեղր
- ընդեղեն
4. Ուտել մագնեզիումով հարուստ մթերքներ
Եթե շոկոլադի հանդեպ հատկապես ուժեղ փափագ ունեք, ձեր օրգանիզմը կարող է մագնեզիումի պակաս ունենալ: Կերեք ավելի շատ բանջարեղեն, մրգեր ինչպես նաև խմեք կաթ:
5. Վերցնել բնական հավելումներ
Ապացուցված է, որ ջրիմուռները, ինչպիսին է սպիրուլինան, նվազեցնում են շաքարի ցանկությունը, բարձրացնում են իմունիտետը, դետոքսիկացնում են մարմինը և հարուստ են հանքանյութերով:
6. մի՛ հրաժարվեք քաղցրավենիքից
Մի փոքրիկ կտոր շոկոլադ, կոնֆետ, մարմելադ կամ մարշմալո երբեք ոչ ոքի չի վնասել:
7. Պարբերաբար նախաճաշել
Փորձեք նախաճաշել արթնանալուց ոչ ավելի, քան կես ժամ հետո։ Սրա շնորհիվ կսկսվի մարսողության պրոցեսը, կնվազի քաղցի զգացումն ու քաղցրավենիքի տենչը։
8. Ուտել կանոնավոր և փոքր չափաբաժիններով
Վնասակար խորտիկների կանխարգելումը հագեցվածության մշտական զգացում է: Պահպանեք ճիշտ սնվելու սկզբունքները, այսինքն՝ սնվեք օրական 5-6 անգամ և փոքր չափաբաժիններով։