Մսով և եգիպտացորենով լցոնած պղպեղ

Նոյեմբեր 30, 2022
Դիտվել է`* անգամ

Բաղադրիչներ

Պատրաստման եղանակը

  • Հացը թրջել սառը ջրի մեջ։
  • Մաքրել սոխը և կտրատել փոքր խորանարդաձև։
  • Քամել եգիպտացորենի  հեղուկը։
  • Մանր կտրատել մաղադանոսը։
  • Կանաչ սոխը նույնպես մանր կտրատել։
  • Մեծ տարայի մեջ լցնել աղացած միսը, մանր կտրատած սոխը (1/3 մասը մի կողմ դնել սուսի համար), ձուն և ջրից քամած հացը։ Աղ, պղպեղ և ձեռքով լավ հունցել։
  • Եգիպտացորենը, մաղադանոսը և կանաչ սոխը լցնել աղացած միսին։ Կրկին լավ խառնել։
  • Պղպեղը պատրաստել լցոնման համար ՝  կտրել ցողունների վերին մասերը, մաքրել սերմերը և միջնապատերը։
  • Պատրաստի պղպեղը լցնել աղացած միսով։
  • Մաքրել լոլիկը և կտրատել փոքր խորանարդաձև։
  • Կաթսայի մեջ, որտեղ եփվելու է պղպեղը, մնացած սոխը տապակել ձիթապտղի յուղի մեջ, մինչև թափանցիկ լինի։
  • Ավելացնել մանր կտրատած լոլիկը, համեմել աղով և եփել միջին կրակի վրա 5-7 րոպե՝ երբեմն խառնելով։
  • Այնուհետև պղպեղը շարել  կաթսայի մեջ, ինչպես լուսանկարում, և ավելացնել 100 մլ ջուր։
  • Ծածկել կափարիչով, արագ հասցրել եռման աստիճանի։
  • Այնուհետև պղպեղին ավելացնել քերած պանիր և թխել նախապես մինչև 200°C տաքացրած ջեռոցում մոտ 45 րոպե։
  • Ցանկության դեպքում պանիրը կարելի է ավելացնել վերջում և  ջեռոցում պահել  ևս 5 րոպե։
  • Լցոնած պղպեղը պատրաստ է։
1 Աստղ2 Աստղ3 Աստղ4 Աստղ5 Աստղ (No Ratings Yet)
Loading...