Բաղադրիչներ
- Հավի կրծքամիս - 300 գ
- Սպագետտի կամ արիշտա - 200 գ
- Թթվասեր - 200 մլ
- Սխտոր - 2 ատամիկ
- Սոխ - 1 հատ
- Պապրիկա - 0,5 թ/գդ
- Օրեգանո - 0,25 թ/գդ
- Աղ
- Պղպեղ
- Բուսայուղ - 2-3 ճ․գ․
Պատրաստման եղանակը
- Հավի միսը խորանարդաձև կտրատել և տապակել բուսայուղի մեջ,մինչև կարմրի։
- Ավելացնել մանր կտրատած սոխն ու սխտորը․տապակել ևս 7 րոպե, որպեսզի սոխը կարմրի, և սխտորն իր բույրը տա։
- Այնուհետև համեմել աղով, համեմունքներով և ավելացնել քաղցր պապրիկա։
- Հաջորդը, ավելացնել թթվասեր և սոուսը բերել եռման աստիճանի:
- Եռացնել այնքան մինչև ստանալ ցանկալի խտություն։
- Սոուսը պատրաստ է։
- Մնում է միայն եփել մակարոնեղենը, ինչպես գրված է փաթեթի վրա։
- Ավելացնել սոուսը եփած սպագետտիի վրա
- Հավի մսով թթվասերի սոուսով սպագետտին պատրաստ է։
- Բարի ախորժակ.