Դասական լազանյա աղացած միսով

Նոյեմբեր 29, 2022
Դիտվել է`* անգամ

Բաղադրիչներ

Պատրաստման եղանակը

  • Կարագը  և բուսայուղը լցնել կաթսայի մեջ, զանգվածը հալեցնել միջին ջերմության վրա։ Մեկ ճաշի գդալ ալյուր ավելացնել և հարել, որպեսզի գնդիկներ չլինեն։
  • Կրակը թուլացնել, լցնել կաթ և եփել այնքան  մինչև ստանաք  թթվասերանման զանգված: Դուք կստանաք բեշամելի սոուս:
  • Տապակը տաքացնել, մեջը ձիթապտղի յուղ լցնել, դնել աղացած միսը և տապակել մինչև կիսով չափ եփվի։ Վրան ավելացնել բոլոնեզի սոուս, ավելացնել աղ ու պղպեղ՝ ըստ ճաշակի։
  • կաղապարին  քսել կարագ  և  լցնել մի քիչ սոուս, տարածել սոուսը:
  • Մեկ շերտով շարել լազանայի շերտերը, վրան՝ աղացած միս, վրան՝ քերած պանիր։ Պանրի վրա լցնել բեշամել սոուսը։ Այնուհետև նորից շարել լազանյայի շերտերը, աղացած միս, պանիր և սոուս:
  • լազանյայի վերջին շերտին քսել սոուս և ծածկել պանրով։ Թողնել մնա 7-10 րոպե, ապա լազանյան թխել 30 րոպե 180 աստիճան ջերմաստիճանում։
1 Աստղ2 Աստղ3 Աստղ4 Աստղ5 Աստղ (No Ratings Yet)
Loading...