Բաղադրիչներ
- Հնդկաձավար - 130 գ
- Կարմիր ոսպ - 130 գ
- Սոխ - 1 հատ
- Աղ
- Համեմունքներ
Պատրաստման եղանակը
- Խառնել հավասար քանակությամբ հնդկաձավարն ու ոսպը, մի քանի անգամ լավ լվանալ մինչև մաքուր ջուրը։
- Լվացված հացահատիկը լցնել կաթսայի մեջ ավելացնել 1։2 կամ 1։2,5 հարաբերակցությամբ ջուր և դնել եփելու։ Երբ ջուրը եռա, հեռացնել փրփուրը, իջացնել կրակը։
- 3 րոպե հետո ավելացնել մանր կտրատած սոխը, համեմունքները,աղը։ Սոխը հնարավորինս մանր կտրատել։ Կափարիչով փակել շիլան և եփել մինչև հացահատիկը եփվի։ Պարբերաբար ստուգել, որ ջուրը ժամանակից շուտ չի ցամաքել: Անհրաժեշտության դեպքում մի քիչ ջուր ավելացնել։
- Կարմիր ոսպը հնդկաձավարի հետ միասին բավականին արագ է եփում ։
- Նման ուտեստը կարելի է մատուցել բանջարեղենային աղցանների, թարմ բանջարեղենի և պահածոների հետ։