Բաղադրիչներ
- Շամպինիոններ - 500 գ
- Սոխ - 150 գ
- Գազար - 1 հատ
- Ձիթայուղ - 2 ճ.գ.
- Սխտոր - 1 ատամիկ
- Սերուցք - 100 գ
- Հալած պանիր - 150 գ
- Կարտոֆիլ (ըստ ցանկության) - 3-4 հատ
- Սամիթ (ըստ ցանկության) - մի քանի ճյուղ
- Ջուր - 1լ
- Աղ,պղպեղ
Պատրաստման եղանակը
- Սոխը կտրատել։
- Գազարը մաքրել քերել խոշոր քերիչով։
- Տապակի մեջ տաքացնել բուսայուղ, տապակել սոխն ու գազարը՝ մինչև փափկի։
- Սունկը լվանալ և խորանարդաձև կտրատել։
- Տապակի մեջ ավելացնել սունկը, ծածկել կափարիչով, եփել 5-7 րոպե։ Սնկերի հետ ավելացրեք նաև մանրացրած սխտորը։
- Սունկը տեղափոխել կաթսա, լցնել 1 լիտր ջուր և եփել 10 րոպե, ցանկության դեպքում կարելի է նախ կարտոֆիլը եռացնել մինչև կիսով չափ եփվի, իսկ հետո ավելացնել բանջարեղենով սունկը։
- Որոշ ժամանակ անց ավելացնել հալած պանիրը։ Ապուրը գդալով խառնելով, պանիրն ամբողջությամբ լուծել, եփել 5 րոպե ոչ ավել։
- Ապուրին ավելացնել սերուցք և թողնել եռա։
- Ավելացնել կտրատած սամիթ։
- Ապուրը պատրաստ է։