Սպագետի տոմատի սոուսով

Նոյեմբեր 28, 2022
Դիտվել է`* անգամ

Բաղադրիչներ

Պատրաստման եղանակը

  • Տաքացնել բուսայուղը և թեթև տապակել մանր կտրատած սոխը։ Թողնել  սոխը մի փոքր կարմրի։
  • Ավելացնել աղացած սխտորը և մանր կտրատած լոլիկը։
  • Երբ սոխն ու լոլիկը փափկեն, լցնել նոսրացված տոմատի մածուկը կամ հյութը։ Կարող եք նաև օգտագործել լոլիկի պյուրե: Սովորաբար մեկ գդալ տոմատի մածուկը նոսրացնում են մի բաժակ եռացրած ջրի մեջ՝ ավելացնելով աղ և շաքար։ Ձեզ անհրաժեշտ է շատ սոուս: Պյուրե լոլիկի համար վերցրեք 4 խոշոր լոլիկ, խյուսեք, ապա մի փոքր ջրով նոսրացրեք։
  • Լոլիկի զանգվածը եռացնել մեկ երրորդով,ավելացնել աղ,պղպեղ,չորացրած կանաչի։
  • Սոուսին զուգահեռ եփել սպագետտին մինչև փափկի, ապա քամեք ջուրը։ Այս ջուրը կարելի է օգտագործել, օրինակ, լոլիկի սոուսը նոսրացնելու համար, եթե այն շատ է թանձրացել։
  • Սոուսին ավելացնել  եփած սպագետին ու ձիթապտուղը, խառնել  ու ուտեստը պատրաստ է։ Ցանկության դեպքում շաղ տալ մանրացված մաղադանոս։
1 Աստղ2 Աստղ3 Աստղ4 Աստղ5 Աստղ (No Ratings Yet)
Loading...