Առավոտյան ին՞չ մրգեր է խորհուրդ տալիս ուտել գաստրոէնտերոլոգը
Առավոտյան շատ օգտակար է մրգեր ուտելը։
Բանանը ամենաառողջ մրգերից մեկն է։ Այն պարունակում է կալիում, որը դրական է ազդում սրտանոթային համակարգի և հիշողության վրա։
Այն նաև պարունակում է շատ ածխաջրեր, որոնք թույլ կտան առավոտյան ստանալ անհրաժեշտ էներգիան։
Օգտակար մրգերի ցանկում է թուրինջը ․որը հարուստ է վիտամին C-ով, կալիումով և բջջանյութով:Թուրինջը խորհուրդ է տրվում օգտագործել աղեստամոքսային տրակտի հիվանդությունների, ստամոքսի ու ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի, ինչպես նաև զարկերակային գերճնշման դեպքում: Սակայն հարկ է հիշել, լավ յուրացնելու համար թուրինջը հարկավոր է ուտել սնվելուց առաջ։
Խնձորները նույնպես օգտակար է: Դրանք պարունակում են բջջանյութ, որը դրական է ազդում մարսողական համակարգի վրա։
Բացի այդ, խնձորն օգնում է վերահսկել մարդու օրգանիզմում խոլեստերինի քանակը։