Բաղադրիչներ
- հաց - 1 հատ
- կարագ - 150 գր․
- կտրատած գլուխ սոխ - 1 ճ․գ․
- խոզապուխտ - 100 գր․
- թթու վարունգ - 1 հատ
- մաղադանոս - 40 գր․
- աղ
- սեւ պղպեղ
Պատրաստման եղանակը
- Հացը մեջտեղից կտրել եւ փափուկ մասը հանել, այնպես, որ հացի կաղապարը մնա 1սմ հաստության:
- Հարած կարագը խառնել կտրատած խոզապուխտի, մաղադանոսի, քառակուսիներով կտրատած թթու վարունգի, սոխի եւ հացի փափուկ մասի հետ: Ստացված զանգվածով լցոնել հացի երկու մասերը, միացնել իրար եւ ամուր սեղմել:
- Այնուհետ, փաթաթել թղթի մեջ եւ թողնել սառնարանում 12 ժամ:
- Մատուցելիս կտրատել բարակ շերտերով:
Բարի ախորժակ