Բաղադրիչներ
- Հավի ձու - 2 հատ
- Շաքարավազ - 60 գ
- Ցորենի ալյուր - 60 գ
- Ջեմ - 150-200 գ
- Շաքարի փոշի
Պատրաստման եղանակը
- Ձուն հարել շաքարավազի հետ այնքան, որ զանգվածը սպիտակի և ծավալը մեծանա։
- Ավելացնել ալյուրը և հարել։
- Խմորը լցնել համապատասխան տարայի մեջ և տեղափոխել նախապես 180 աստիճան տաքացրած ջեռոց՝թխել 8-10 րոպե։
- Թխված թխվածքին քսել ջեմ և փաթաթել։
- Վրան շաքարի փոշի շաղ տալ։