Բաղադրիչներ
- խոզի ֆիլե - 0,3 կգ
- սունկ - 150 գ
- թթվասեր - 2 ճ.գ.
- վերամշակված պանիր - 50 գ
- ալյուր - 1 ճ.գ.
- բուսայուղ - 1 ճ.գ
- աղացած համեմ - ½ թեյի գդալ
- սոխ - 1 հատ
- սխտոր - 2 ատամիկ
- ջուր - 100 մլ
- թարմ կանաչի
- աղ, պղպեղ, համեմունքներ
Պատրաստման եղանակը
Ֆրիկասե, սպիտակ սուսի մեջ պատրաստված սպիտակ մսից ռագու։Ուտեստը պատկանում է ֆրանսիական խոհանոցին։
Որպես խավարտ՝ ֆրիկասեի հետ մատուցում են եփած բրինձ։
- Միսը լվանալ հոսող ջրի տակ, չորացնել թղթե սրբիչով, կտրատել խորանարդաձև։
- Սունկը լավ լվանալ, կտրատել։
- Սոխը կտրատել խորանարդաձև։
- Սխտորը մամլիչով ճզմել, կանաչին մանր կտրատել։
- Միսը լցնել ձեթով տապակի մեջ - տապակել մինչև կարմրի։
- Ավելացնել սունկ, սոխ ու սխտոր։ Աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի։ Ավելացնել ձեր սիրած համեմունքները:
- Միսը սնկով տապակել 8-10 րոպե՝ ժամանակ առ ժամանակ խառնելով։
- Լցնել ջուրը, ավելացնել թթվասեր։ Լցնել պանիրը, որը կտրված է փոքր կտորներով,խառնել ,եփել մարմանդ կրակի վրա, մինչև սոուսը միատար լինի։
- Լցնել ալյուրը, խառնել բաղադրիչները։ Ճաշատեսակը եփել այնքան, մինչև սոուսը թանձրանա։
- Պատրաստի ուտեստի մեջ լցնել մանր կտրատած կանաչիները և կարող եք մատուցել։
- Բարի ախորժակ!