Ժուլիեն հավով և սնկով

Նոյեմբեր 24, 2022
Դիտվել է`* անգամ

Բաղադրիչներ

Պատրաստման եղանակը

  • Հավի միսը եփել ։
  • Շամպինիոնները  կտրատել բարակ շերտերով:
  • Թավայի մեջ լցնել  1 թ.գ. կարագ և 1 ճ.գ. բուսայուղ, տապակել սունկը 5-7 րոպե։
  • Մինչ սունկը տապակվում է, սոխը բարակ կտրատել։
  • Սոխը տապակել  կարագի և բուսայուղի խառնուրդի մեջ։ Սոխը պետք է տապակել մինչև թափանցիկ, ոչ մի դեպքում մինչև ոսկեգույն դառնալը, հակառակ դեպքում դա դառնություն կհաղորդի պատրաստի ուտեստին։
  • Թողնել  հավի միսը  մի քիչ սառչի և բարակ շերտերով կտրատել։
  • Խառնել սունկը, սոխն ու միսը համեմել  աղով ու պղպեղով՝ ըստ ճաշակի։
  • Մնում է սոուսը պատրաստել։ 
  • Սոուսի համար  1 ճ.գ. ալյուրը թեթև տապակել չոր տապակի մեջ:
  • Ալյուրին ավելացնել կարագը և արագ խառնել։ Ավելացնել թթվասեր և հասցնել եռման աստիճանի։ Սոուսին  նույնպես պետք է աղ ավելացնել՝ ըստ ճաշակի։
  • Ժուլիենի հիմնական զանգվածը  լցնել փոքրիկ կաթսաների մեջ,վրան ավելացնել սոուսը։
  • Պանիրը քերել և ավելացնել սոուսի վրա։ Ջեռոցում պանիրը կհալվի ու կդառնա<< կափարիչ>> ուտեստի համար։
  • Կաթսաները դնել  ջեռոցում և թողնել  180°C-ում 20-25 րոպե, ժամանակը կախված է կաթսաների ծավալից։ Երբ պանրի  կարմրի, ժուլիենը պատրաստ է։
  •  Մատուցել անմիջապես՝ զարդարված կանաչիով։
1 Աստղ2 Աստղ3 Աստղ4 Աստղ5 Աստղ (No Ratings Yet)
Loading...