Հունական աղցան ավոկադոյով

Նոյեմբեր 24, 2022
Դիտվել է`* անգամ

Պատրաստման եղանակը

  • Լվանալ  բոլոր բանջարեղենները: Կարմիր բուլղարական պղպեղը կիսով չափ կտրել, հանել սերմերը, ապա կտրել միջին չափի կտորներ։
  • Վարունգը  կտրատել խորանարդաձև:
  • Միջին չափի լոլիկները  բաժանել 4 մասի։
  • Ֆետա պանիրը կտրատել միջին խորանարդաձև։
  • Սոխը մաքրել և կտրատել օղակաձև,եթե ​​սոխը մեծ է, ապա կարող եք կտրել քառորդ օղակների։
  • Կտրատել հազարի տերևները ։
  • Ավոկադոն բաժանել երկու մասի ,դանակով հանել կորիզը։
  • Ավոկադոյի միջուկն առանձնացնել  կեղևից, պտուղը կտրատեքլ բարակ շերտերով։
  • Խորը ամանի մեջ լցնել  բոլոր պատրաստված և թակած բաղադրիչները՝ լոլիկ, պղպեղ, սոխ, վարունգ, հազար և ավոկադո:
  • Աղցանին ավելացնել  ձիթայուղ և  կիտրոնի հյութ: Աղ մի՛ ավելացրեք՝ ֆետա պանիրը շատ աղի է։Կարող եք մի փոքր պղպեղ անել:
  • Աղցանի մեջ ավելացնել  առանց կորիզի ձիթապտուղ և խառնել:
  • Աղցանը մատուցել անմիջապես , այն թարմ է և շատ բուրավետ:
  •  Բարի ախորժակ!
1 Աստղ2 Աստղ3 Աստղ4 Աստղ5 Աստղ (No Ratings Yet)
Loading...