Բաղադրիչներ
- Կարմիր կաղամբ - 1 հատ
- Վարունգ - 4 հատ
- Սամիթ, մաղադանոս - 1 փունջ
- Կանաչ սոխ - 0,5 փունջ
- Պահածոյացված ոլոռ - 0,5 բանկա
- Աղ
- Արևածաղկի ձեթ
- Քացախ - 1-2 ճ.գ.
Պատրաստման եղանակը
- Կաղամբը մանր կտրատել, ավելացնել խորանարդաձև կտրատած վարունգը։
- Ավելացնել թակած խոտաբույսեր և կանաչ սոխ:
- Ոլոռի հեղուկը քամել, ավելացնել բանջարեղենին։ Աղ՝ ըստ ճաշակի։ Լցնել ձեթ,քացախ և խառնել։
- Կարմիր կաղամբով և ոլոռով աղցանը պատրաստ է։