Միսը ֆրանսիական ձևով

Նոյեմբեր 18, 2022
Դիտվել է`* անգամ

Բաղադրիչներ

Պատրաստման եղանակը

  •  Խոզի միսը, կտրատել 1 սմ հաստությամբ շերտերով, յուրաքանչյուր շերտ խոհանոցային մուրճով մի փոքր հարել, համեմել աղով և պղպեղով։
  • Պատրաստել սոուս։ 
  •  Թթվասերին ավելացնել ճզմած սխտոր և խառնել։ Ցանկության դեպքում կարող եք ավելացնել սև աղացած պղպեղ և մանրացրած խոտաբույսեր։
  • Կարտոֆիլն ու լոլիկը կտրատել բարակ շրջանակների, իսկ սոխը՝ կիսօղակների։ Կարտոֆիլին ավելացնել աղ և պղպեղ՝ ըստ ճաշակի։

    32 սմ 22 սմ չափերով կաղապարի հատակին լցնել փոքր քանակությամբ բուսայուղ, կարտոֆիլը դնել մեկ շերտով և քսել սոուս։

  • Այնուհետև շարել սոխի կեսը: Միսը վրան դնել, քսել սոուս։
  • Հաջորդը, սոխի երկրորդ կեսը դնել։
  • Մնացած կարտոֆիլը լցնել սոխի վրա, քսել սոուս։
  • Վերջին շերտը լոլիկն է,և նորից քսել սոուս փայլաթիթեղով փակել  և դնել 200 աստիճան տաքացրած ջեռոցը մոտ 1 ժամ ։
  •  Այնուհետև հանել փայլաթիթեղը, վրան շաղ տալ քերած պանիր և շարունակել թխել ևս 10-15 րոպե։
  • Ահա և պատրաստ է մատուցման ։
1 Աստղ2 Աստղ3 Աստղ4 Աստղ5 Աստղ (No Ratings Yet)
Loading...