Լոբով կոտլետ

Նոյեմբեր 18, 2022
Դիտվել է`* անգամ

Բաղադրիչներ

Պատրաստման եղանակը

  • Լոբին լվանալ,թրջել սառը ջրով, թողնել ամբողջ գիշեր:

  • Առավոտյան լոբու ջուրը քամել,լցնել սառը  ջուր և դնել կրակին։ Երբ ջուրը եռա, կրակն իջեցնել միջինի և եփել 30 րոպե։ Եփելու վերջում ավելացնել աղ։ Քամել ջուրը, թողել, որ լոբին սառչի։
  • Լվանալ գազարը ե քերել քերիչով։
  • Սոխը կեղևից մաքրել և մանր կտրատել։
  • Բուսայուղ լցնել տապակի մեջ, տաքացնել և  տապակել գազարը,սոխը և մանր կտրատած ընկույզը։ Տապակել բաղադրիչները 10 րոպե, մինչև գազարն ու սոխն  փափկեն (բանջարեղենի հետբ կարող եք օգտագործել  նաև սունկ,  սխտոր կամ խոտաբույսերըստ ըստ նախասիրության)
  • Բլենդերի ամանի մեջ լցնել եփած լոբին,տապակած գազարը,սոխը և ընկույզը, պատրաստելով միատար զանգված։ Բլենդերի փոխարեն կարող եք օգտագործել սննդի պրոցեսոր կամ մսաղաց։ Ըստ ճաշակի ավելացնել աղ և աղացած սև պղպեղ: Կրկին խառնել կամ բլենդերով խառնել։
  • Ափսեի մեջ պաքսիմատ լցնել ։
  • Ստացված  զանգվածից պատրաստել կոտլետներ, թաթախել պաքսիմատի մեջ
  • Բուսայուղ լցնել տապակի մեջ, տաքացնել։ Տապակել կոտլետները երկու կողմից մինչև ոսկե դարչնագույնը, յուրաքանչյուր կողմից 3-4 րոպեն բավական է։ Քանի որ կոտլետների բաղադրության բոլոր բաղադրիչներն արդեն պատրաստված են, այս ուտեստը երկարատև ջերմային մշակում չի պահանջում։
  • Կոտլետները հանել տապակից և մատուցել որպես առանձին ուտեստ՝ սոուսով, մայոնեզով կամ կետչուպով, կամ որպես կողմնակի ուտեստ՝ մսի հավելումներով, օրինակ՝ տապակած կամ խաշած միս, հավ կամ ձուկ։
  • Բարի ախորժակ!
1 Աստղ2 Աստղ3 Աստղ4 Աստղ5 Աստղ (No Ratings Yet)
Loading...