Բաղադրիչներ
- տավարի միս - 0,5 կգ
- ջուր - 3,5 լ
- կարտոֆիլ - 0,4 կգ
- ապխտած երշիկ - 200 գ
- եփած երշիկ - 200 գ
- թթու վարունգ - 4 հատ
- սոխ - 1 հատ
- գազար - 1 հատ
- տոմատի մածուկ - 2 ճ.գ.
- բուսայուղ - 2 ճ.գ.
- դափնու տերեւ - 2 հատ
- սև ձիթապտուղ - 5 հատ
- կիտրոն - 5 գ
- աղ, պղպեղ
Պատրաստման եղանակը
- Միսը լվանալ , ամբողջական կտորով դնել կաթսաի մեջ ,լցնել ջուր: Կաթսայի մեջ դնել մաքրած ,բայց չկտրատած սոխ։
- Զանգվածը բերել եռման աստիճանի,կրակն իջեցնել որպեսզի արգանակը եփվի ամենացածր ջերմաստիճանում մեկ ժամ:
- Միսը հանել արգանակից, կտրատել մանր կտորների։ Քամել արգանակը, դեն նետել սոխը։
- Արգանակը նորից բերել եռման աստիճանի։
- Կարտոֆիլը կտրատել միջին խորանարդաձև լցնել արգանակի մեջ։ Եփել 20 րոպե մարմանդ կրակի վրա։
- Տապակի մեջ ձեթ լցնել ,տապակել քերած գազարը, խորանարդաձև կտրատած վարունգը և երկու տեսակի նրբերշիկները, ինչպես նաև խաշած տավարի միսը։ Տապակել 5-7 րոպե՝ երբեմն խառնելով։
- Ավելացնել տոմատի մածուկ խառնել և ևս 3 րոպե եփել։
- Տապակած զանգվոծը լցնել կաթսայի մեջ, ավելացնել աղ, պղպեղ, դափնու տերեւ։ Ճաշատեսակը բերեք եռման աստիճանի, եփեք եւս 10 րոպե։
- Կիտրոնի կտրատած շերտերն ու ձիթապտուղները կարելի է լցնել կաթսայի մեջ կամ ավելացնել յուրաքանչյուր ափսեի մեջ։
- Բարի ախորժակ!