Բաղադրիչներ
- Հավի կրծքամիս - 200 գ
- Գազար - 1 հատ
- Բազուկ - 1 հատ
- Խաշած կարտոֆիլ - 2 հատ
- Շամպինիոններ - 200 գ
- Սոխ - 1 հատ
- Ընկույզ - 30 գ
- Ձու - 2 հատ
- Նուռ - 1 հատ
- Մայոնեզ - 180 գ
- Աղ,պղպեղ
- Թարմ կանաչի
Պատրաստման եղանակը
- Սունկը լվանալ, մանր կտրատել։ Մաքրել սոխը, կտրատել խորանարդաձև։ Լցնել սունկը տաքացրած տապակի մեջ, գոլորշիացնել ամբողջ հյութը, ապա լցնել ձեթը և տապակել։ Սունկը սոխի հետ միասին 5 րոպե տապակել՝ երբեմն խառնելով։
- Կարտոֆիլը մանր քերիչով քերել, առաջին շերտը դնել հարթ ափսեի վրա՝ շրջան կազմելով։ Աղցանը թեւնոցի տեսքով պատրաստելու համար մեջտեղում տեղադրեք փոքրիկ կլոր կաղապար կամ առանց պոչի բաժակ։ Կարտոֆիլի շերտի վրա առատորեն քսել մայոնեզ։
- Բազուկն քերիչով քերել և ավելացնել կարտոֆիլի շերտին և քսել մայոնեզ։
- Եփած միսը կտրատել խորանարդաձև և ավելացնել բազուկի շերտին վրան քսել մայոնեզ։
- Տապակած սունկը լցնել թղթե անձեռոցիկի վրա,որ ձեթը քամվի,ապա տեղափոխել հավի մսի շերտի վրա և քսել մայոնեզ։
- Խաշած գազարը քերել խոշոր քերիչով։ Գազարը լցնել սնկի շերտի վրա ,ապա ընկույզները դանակով կտրատել միջին չափի ավելացնել գազարի վրա, վրան մայոնեզ քսել։
- Աղցանի հաջորդ շերտը կլինի եփած ձուն՝ նախապես կտրատած։ Ձվերը նույնպես պատում ենք մայոնեզով։
- Աղցանը մի քանի ժամով դնել սառնարանում, որպեսզի բաղադրիչները լավ հագենան մայոնեզով։
- Մատուցելուց առաջ աղցանը զարդարել նռան հատիկներով։ Թարմ խոտաբույսեր դնել աղցանի շուրջը:
- Աղցան «Նռան թևնոց» հավի մսով և սնկով պատրաստ է, կարող եք մատուցել։