Բաղադրիչներ
- տավարի միս - 1,2 կգ
- խոշոր կարտոֆիլ - 4 հատ
- գարեջուր - 400 մլ
- տոմատի խյուս - 200 գ
- սխտոր - 3-4 ատամիկ
- բուսայուղ - 50 մլ
- քաղցր աղացած պապրիկա - 2 ճ.գ
- աղացած պղպեղ - 1 ճ.գ
- դափնու տերեւ - 3 հատ
- աղ
Պատրաստման եղանակը
- Տավարի միսը կտրատել մեծ կտորների։ Խառնել գարեջուրն ու լոլիկի խյուսը, ավելացնել աղացած պապրիկան և պղպեղը։ Ստացված զանգվածի մեջ լցնել միսը,տարան փակել թաղանթով և 8-10 ժամ դնել սառնարան։
- Մանրացնել սխտորը, մաքրել սոխը և կտրատել խորանարդաձև։Միսը մարինադի հետ լցնել կաթսայի մեջ ավելացնել սոխը,սխտորը,դափնու տերևը և թույլ կրակի վրա եփել։ Հեռացրեք դափնու տերեւը, եփել միսը փակ կաթսայում 30 րոպե։ Լցնել 1 բաժակ ջուր, փակել և եփել միսը 2 ժամ։
- Կլպել կարտոֆիլը և կտրատել մեծ կտորներով։ Կարտոֆիլը տապակում ենք բուսայուղի մեջ տապակի մեջ կամ ջեռոցում մինչև կիսով չափ եփվի։ Ավելացնել մսի մեջ և եփել ևս 20-30 րոպե։
- Ուտեստը մատուցել տաք վիճակում։