Բաղադրիչներ
- Ծաղկակաղամբ - 400 գ
- Ձու - 1 հատ
- Ալյուր - 1 ճ.գ
- Պակսիմատ - 50 գ
- Բուսայուղ
- Աղ ,սև պղպեղ
Պատրաստման եղանակը
- Լվանալ ծաղկակաղամբը հոսող ջրի տակ և չորացնել:
- Ծաղկակաղամբը կտրատել երկարությամբ այնպես,որ լավ պահպանվի իր ձևը։
- Ջուրը եռացնել, մի քիչ աղ ավելացնել և ծաղկակաղամբը եփել մեջը 5 րոպե։
- Եփելուց հետո քամել ջուրը և թողնել որ չորանա։
- Խորը ամանի մեջ հարել ձուն մեկ գդալ ալյուրի հետ,համեմել աղով և պղպեղով:
- Ծաղկակաղամբը նրբորեն թաթախել պատրաստած զանգվածի մեջ,ապա 2 կողմից թաթախել պակսիմատի մեջ։
- Տապակել փոքր քանակությամբ բուսայուղի մեջ, մինչև երկու կողմից ոսկե դարչնագույնը երանգավորվի: