Մսով և կարտոֆիլով ջեռեփուկ

Նոյեմբեր 15, 2022
Դիտվել է`* անգամ

Պատրաստման եղանակը

  • Կարտոֆիլը կտրատել  լցնել եռացող աղաջրի մեջ և եփել  մինչև փափկի, 10 րոպե։
  •  Կարտոֆիլը քամել քամոցով, թողնել, որ ջուրն ամբողջությամբ հոսի։
  • Մաքրել սոխը և  պղպեղը կտրատել խորանարդաձև։
  • Մեծ տապակի մեջ տաքացնել ձիթապտղի յուղը  և տապակել սոխն ու պղպեղը 5-7 րոպե:
  • Տավարի աղացած միսը ավելացնել տապակի մեջ և եփել՝ մինչև գույնը փոխվի, մոտ 10 րոպե: Աղացած միսը համեմել աղով,պղպեղով ու ավելացնել  պապրիկան։
  • Ջեռոցը տաքացնել մինչև 180°C։ Կերամիկական կամ ապակյա թխման տարան յուղով պատել,լցնել կարտոֆիլի կեսը, ապա տապակած աղացած միսը և  ավելացնել մնացած կարտոֆիլը։
  • Պանիրը քերել ։
  • Ձուն հարել կաթով, աղով և խառնել քերած պանրի կեսը։
  • Ձվի զանգվածը լցնել տապակի վրա և շաղ տալ մնացած պանիրը։ Թխել 35-40 րոպե, մինչև պատրաստ լինի:
1 Աստղ2 Աստղ3 Աստղ4 Աստղ5 Աստղ (No Ratings Yet)
Loading...