Մակարոնեղեն հավով և լոլիկով

Նոյեմբեր 14, 2022
Դիտվել է`* անգամ

Պատրաստման եղանակը

  • Հավի կրծքամիսը կտրատել , աղ ու պղպեղ անել։ Մանրացրել 2 ատամիկ սխտոր և տարածել մսի վրա : Ծածկեք և թողեք  10 րոպե։
  • Կարմիր սոխը մաքրել և կտրատել։ Չերրի լոլիկները կիսով չափ կտրատել երկայնքով: Մնացած սխտորը մաքրել և բարակ շրջանակներով կտրատել։
  • Եփել մակարոնեղենը մեծ քանակությամբ (նվազագույնը 3 լիտր) եռացող աղաջրի մեջ։ Եռացնելուց առաջ առաջին մի քանի րոպեն խառնել, որպեսզի մակարոնը չկպչի հատակին:
  • Մինչ մակարոնեղենը եփվում է, մի մեծ խորը տապակ կամ կաթսա դրեք միջին կրակի վրա: Լցնել բուսայուղ, ավելացնել կարագը և տաքացնել։ Ավելացնել սոխը, տապակել, խառնելով 2-3 րոպե։
  • Ավելացնել հավի միսը և սխտորը, բարձրացնել կրակը, տապակել՝ անընդհատ խառնելով, 5 րոպե,ապա մարմանդ կրակի վրա միսը եփել : 
  • Մակարոնեղենը քամումել քամոցով և ավելացնել հավի մսի մեջ։ Տապակել 1 րոպե։
  • Ավելացնել չերի լոլիկը, պղպեղը,տապակել ևս 1 րոպե։ Հավով և լոլիկով մակարոնեղենը դնել տաքացրած ափսեների մեջ, մի քիչ էլ պղպեղ անել։ Մատուցել քերած պանրով։
1 Աստղ2 Աստղ3 Աստղ4 Աստղ5 Աստղ (No Ratings Yet)
Loading...