Բաղադրիչներ
- Կարագ - 30 գ
- Կաթ - 150 մլ
- Ցորենի ալյուր - 3 ճ․գ․
- Աղ 1 պտղունց
- Մաասդամ պանիր կամ հալվող պանիր - 150 գ
Պատրաստման եղանակը
- Խորը ամանի մեջ կրակի վրա հալեցնել կարագը։
- Միաժամանակ կաթը առանձին ամանի մեջ դնել վառարանի վրա, այն պետք է լավ տաքացնել, բայց ոչ եռացնել։
- Հալած կարագի մեջ լցնել մաղած ցորենի ալյուրը։ Ամեն ինչ լավ խառնել, զանգվածը պետք է համասեռ դառնա։ Երբ խառնուրդը համասեռ դառնա, մեջը բարակ հոսքով լցնել տաք կաթ։ Մի մոռացեք խառնել խառնուրդը: Վրան ավելացնել պղպեղ, աղ և համեմունքներ։ Շարունակեք եփել խառնուրդը մինչև թանձրանա։
- Երբ տեսնեք, որ ապագա սոուսը թանձրանում է, վերցրեք կրակից և սոուսի մեջ ավելացրեք քերած պանիրը։
- Լավ խառնել, մինչև ստացվի համասեռ, բուրավետ, ախորժելի մածուցիկ զանգված։
- Այն կարող եք պահել սառնարանում և մատուցելուց առաջ տաքացնել։
- ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ!