Բաղադրիչներ
- Դեղին ոլոռ - 200 գ
- Գազար - 1 հատ
- Սոխ - 1 հատ
- Կարտոֆիլ - 3 հատ
- Աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի
- Կարագ
- Համեմ
Պատրաստման եղանակը
- Ոլոռը լավ լվանալ, մեկ ժամ թրջել սառը ջրում։ Այդ ընթացքում լվանալև մաքրել բանջարեղենը։ Կարտոֆիլը կտրատել խորանարդաձև։
- Ոլոռը լցնել եռման ջրի մեջ,երբ ջուրը եռա հեռացնել փրփուրը, ավելացնել կարտոֆիլը։
- Գազարը և սոխը մանր կտրատել։
- Ավելացնել ապուրին կտրատած բանջարեղենը,կարագը,աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի։
- Եփել ապուրը թույլ կրակի վրա, մինչև ոլոռը գրեթե տրորվի:
- Կրակից վերցնել ապուրը ավելացնել համեմ և մատուցել։